Գանացի նախկին ֆուտբոլիստ Սուլեյ Մունտարին խոսել է Լոնդոնի «Արսենալից» իր հայրենակից Թոմաս Պարթիի հնարավոր հեռանալու մասին։ 31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է հուլիսին։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք կողմերը նախատեսում են շարունակել համագործակցությունը։
«Ինձ համար պարզ է, որ Պարթին այս մրցաշրջանում եղել է «Արսենալի» լավագույն խաղացողներից մեկը։ Նա պետք է ակումբին, ուստի պետք է նրան նոր պայմանագիր առաջարկեն։ Եթե դա տեղի չունենա, նա ամեն դեպքում կկարողանա բարձր մակարդակով անցկացնել դեռ շատ տարիներ, իսկ ես չեմ բացառում նրա վերադարձը «Ատլետիկո»», – Մունտարիի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն։
Հիշեցնենք, որ Թոմաս Պարթին յոթ տարի պատկանել է «Ատլետիկոյին» մինչև 2020 թվականին «Արսենալ» տեղափոխվելը։