«Արսենալը» հետաքրքրված է «Նյուքասլի» կիսապաշտպանի ծառայություններով

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի»՝ «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։

«Զինագործները» համարվում են Բրազիլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներից մեկը: Նոր մարզական տնօրեն Անդրեա Բերտան, ըստ լուրերի, մտադիր է ամռանը տեղափոխել կիսապաշտպանին:

«Մամուլում բազմաթիվ տեղեկություններ կան «Արսենալի» և այլ ակումբների կողմից Գիմարաեշի նկատմամբ հետաքրքրության մասին: Չնայած այս ամենին, կարող եմ ասել, որ մինչ օրս ես տեղյակ չեմ «Արսենալի» և ֆուտբոլիստի միջև որևէ կապի մասին:

Նա Էդու Գասպարի օրոք եղել է մեր տեսադաշտում, բայց ես ոչինչ չգիտեմ Գիմարաեշի տրանսֆերի հետ կապված Անդրեա Բերտայի ծրագրերի մասին»,- ինսայդերի խոսքերը մեջբերում է Gazetao-ն:

Transfermarkt պորտալը «կաչաղակների» աստղի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։