Հարձակվող Մոհամեդ Սալահն այս ամառ կարող է հեռանալ «Լիվերպուլից» և դառնալ ազատ գործակալ։ Խոսակցություններ կան, որ մերսիսայդյան ակումբը, մասնավորապես Արնե Սլոտը, ցանկանում է Սալահին փոխարինել Մադրիդի «Ռեալի» աստղ Ռոդրիգոյով։
Ըստ Fichajes-ի՝ «Լիվերպուլը» պատրաստ է Ռոդրիգոյի համար վճարել մոտ 120 միլիոն եվրո։ Մամուլը նախկինում Ռոդրիգոյին կապում էր այլ ակումբների հետ: Սակայն 24-ամյա բրազիլացին մեկ անգամ չէ, որ խոսել է «Ռեալում» ելույթները շարունակելու ցանկության մասին։
Դժվար է ասել, թե Ռոդրիգոյի դիրքորոշումն ապագայի վերաբերյալ կարող է փոխվել: Հարկ է նշել, որ գործող պայմանագիրը Ռոդրիգոյին կապում է Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2028 թվականի կեսերը։