Արմեն Մելիքբեկյան․ «Բոլորիս անունից ներողություն ենք խնդրում»

Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց Վրաստանի ընտրանու դեմ և պարտվեց 6-1 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում՝ 9-1։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Բոլորիս անունից ներողություն ենք խնդրում։ Երկար զրուցել ենք, մենք պատրաստ ենք հաղթահարել դժվարությունները, խնդիրները ներսում լուծել ու հունիսին ներկայանալ այլ վիճակում»,- Արմեն Մելիքբեկյանի խոսքերն է մեջբերում Fast Sport-ը։