«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին շարունակում է կորցնել տրասնֆերային արժեքը: Հայտնի Transfermarkt պորտալը վերջերս թարմացրել է Լա Լիգայի խաղացողների ընթացիկ գները։ 22-ամյա հարձակվողը թանկացել է կիսով չափ՝ 10-ից 5 միլիոն եվրո:
Այդ պատճառով իսպանացու գնահատված արժեքը իր գագաթնակետից նվազել է 75 միլիոն եվրոյով: 2021 թվականի սկզբին «Բլաուգրանայի» սանը, որն այն ժամանակ համարվում էր համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ծագող աստղերից մեկը, գնահատվում էր 80 միլիոն եվրո։
Անսու Ֆատին այս մրցաշրջանում ընդամենը 8 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում: Նրա աշխատանքային պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: