Անխել Դի Մարիան մեկնաբանել է իր Մեքսիկա հնարավոր տեղափոխվելու մասին լուրերը

«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Անխել Դի Մարիան հերքել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մեքսիկա տեղափոխվելու մասին լուրերը։

«Ամոթ է այն լրատվամիջոցների համար, որոնք նորից հորինում են այս ամենը»,- գրել է Դի Մարիան սոցցանցում։

Հիշեցնենք, որ 37-ամյա Դի Մարիայի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում «արծիվների» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։