«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վաղուց է որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է հուլիսին։
Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի խոսքերով՝ անգլիացին վաղուց է որոշել իր ապագան՝ տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»։ Մերսիսայդցիների սանի որոշման վրա ոչինչ չի ազդի.։Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լոս Բլանկոսին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Նա «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 349 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 87 գոլային փոխանցման հեղինակ։
26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Արնե Սլոտի թիմի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: