«Յուվենտուսի» մարզիչ Տիագու Մոտան մոտ է թուրինյան թիմից հեռացվելուց։
Gazzetta dello Sport-ը գրում է, որ Մոտային փոխարինելու լավագույն թեկնածուն Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանն է, սակայն մասնագետին համոզելը՝ ստանձնելու թիմի ղեկը, այդքան էլ հեշտ չի լինի։
Ակումբը այժմ դիտարկում է մի քանի մասնագետի թեկնածություն․ ամենահավանակնը Ռոբերտո Մանչինիի ու Իգոր Տուդորի թեկնածությունն է։ Դիտարկվում են նաև Ջան Պիերո Գասպերինիի, Անտոնիո Կոնտեի, Չավիի ու Ստեֆանո Պիոլիի թեկնածությունը։