Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի K խմբի առաջին տուրում Անգլիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ալբանիայի ընտրանու դարպասը (2-0):
Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ պաշտպան Լյուսիս-Սկելին։ 77-րդ րոպեին գոլ հեղինակեց տանտերերի ավագ Հարի Քեյնը՝ հեղինակելով 70-րդ գոլը ազգային թիմի կազմում։