Վիրջիլ վան Դեյկը իր կարծիքն է հայտնել Պաու Կուբարսիի խաղի մասին

Հոլանդիայի և «Լիվերպուլի» ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի երիտասարդ պաշտպան Պաու Կուբարսիի մասին։

«Նա բացառիկ ֆուտբոլիստ է։ Պաուն շատ մեծ տաղանդ ունի, նա առանձնահատուկ է։ Կուբարսին ընդամենը 18 տարեկան է, բայց արդեն խաղում է նման բարձր մակարդակով։ Սա շատ տպավորիչ է։ Ուզում եմ նշել նաև նրա երկար փոխանցումները, նա հիանալի է այս գործում»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Պաուի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: Ընթացիկ մրցաշրջանում Կուբարսին անցկացրել է 42 հանդիպում, դարձել է գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։