Վաղը՝ մարտի 23-ին Թբիլիսիում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը ավարտվեց Վրաստանի ընտրանու հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Քիչ առաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի նախախաղային մամուլի ասուլիսը։ Ասուլիսից առաջ հոլանդացի մասնագետը նշել է, որ Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինի թիմի մեկնարկային կազմում։
Ֆուտբոլիստը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել։ Կամ նա լինում է մեկնարկային կազմում, կամ չի խաղում հավաքականում։
Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան Հայաստանի հավաքականի կազմից։