Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջոբ Բելինգհեմը, ով լավ մրցաշրջան է անցկացնում «Սանդերլենդում», կարող է տեղափոխվել անգլիական թոփ ակումբ։
Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբոր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Թոթենհեմը» նույնպես միացել է 19-ամյա ֆուտբոլիստի համար ընթացող պայքարին:
Transfermarkt պորտալը Ջոբ Բելինգհեմի տրանսֆերային արժքեը գնահատում է 18 միլիոն եվրո: Նա «Սանդերլենդում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։