Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ալբանիայի հավաքականի դեմ խաղում տարած հաղթանակը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հավաքականի հաղթանակը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում Ալբանիայի դեմ (2-0)։

«Մենք կարող ենք ավելի լավ անել այն, ինչ անում ենք, և մենք պետք է կատարելագործվենք: Մեր թիմը լավ մեկնարկեց՝ 7-8 րոպե գնդակին 100%-ով տիրելով: Մրցակցի հետ դժվար էր, քանի որ նրանք պաշտպանվում էին ցածր բլոկով։

Երկրորդ խաղակեսում կարծում էի, որ մենք շատ դանդաղ ենք գործում և բավականաչափ չէինք տիրում գնդակին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC-ն։