Նիկո Ուիլյամսի համար պայքարում ֆավորիտ կա

Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը կարող է տեղափոխվել «Արսենալ»։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի համաձայն՝ տաղանդավոր իսպանացի վինգերի համար պայքարում «Արսենալը» այժմ առաջ է անցել «Բավարիայից»։ Նշվում է, որ հենց «զինագործներն» են ներկայումս ամենամոտը Ուիլյամսի տրանսֆերին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավելի վաղ փորձել էր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով գործարքը չկայացավ։

Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։