Լոնդոնյան ակումբը ցանկանում է գնել Վինիսիուսին

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» վաղուց է երազել Վինիսիուսի տրանսֆերի մասին, և եթե բրազիլացին պատրաստ է հեռանալ «Ռեալից», անգլիական գրանդը կարող է արագ օգտվել դրանից։ Ակումբը կարծում է, որ Վինիսիուսը կարող է հետաքրքրված լինել Պրեմիեր Լիգայում խաղալով։

Այս մրցաշրջանում 24-ամյա Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 18 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։