Անգլիական գրանդը պատրաստ է մեծ գումար վճարել Ռաֆինյայի համար

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինյային ձեռք բերելու տարբերակը։

Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է ավելի քան 80 միլիոն եվրո ներդնել բրազիլացու տրանսֆերի վրա, որպեսզի ուժեղացնի հարձակվողական պոտենցիալը։

Այս մրցաշրջանում 25-ամյա Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը, իսկ նրա ներկայիս շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 80 միլիոն եվրո։