«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է այս ամառ «Միլանի» 26-ամյա կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» առաջնահերթ նպատակներից մեկն է ամառային տրանսֆերային պատուհանի համար։
Նշվում է, որ անգլիական գրանդը պատրաստ է «Միլանին» մինչև 60 միլիոն եվրո վճարել Ռեյնդերսի ձեռքբերման համար։
Այս մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։