Ռոբերտո Մանչինին պատրաստ է չորս ամսով պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ

Իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է չորս ամսով պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ, որը կերկարաձգվի, եթե հաջորդ մրցաշրջանում թուրինյան ակումբին ապահովի Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ծեր սինյորայի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիագու Մոտան, ամենայն հավանականությամբ, կհեռացվի Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Ջենոայի» հետ մարտի 29-ին կայանալիք խաղից հետո։

Նշվում է, որ Մանչինին թիմը կգլխավորի նաև աշխարհի ակումբային առաջնությունում։

Իտալիայի առաջնության 29 տուրից հետո Մոտայի թիմն ունի 52 միավոր և այժմ զբաղեցնում է հինգերորդ տեղը։