«Միլանի» կիսապաշտպան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Միլանի» կիսապաշտպան Թեյանի Ռեյնդերսը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։

Լրագրողների տեղեկություններով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիական թոփ-ակումբի ղեկավարությունը նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտոնականացնել հոլանդացու տրանսֆերը։

«Քաղաքայինները» պատրաստ են 60 միլիոն եվրո ծախսել Ռեյնդերսին գնելու համար։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը միլանյան թիմի կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։