Միկել Մերինոն` Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա խաղերի մասին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա խաղերի մասին իր մտքերի մասին։

«Սրանք պատմական հանդիպումներ են մեր ակումբի համար։ Պրեմիեր լիգայում մենք շատ հետ ենք «Լիվերպուլից», բայց Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու հնարավորություն ունենք։

Մենք հավատում ենք սրան,- Մերինոյի խոսքերն է մեջբերում Guardian-ը։ 1/8 եզրափակիչում Միկել Արտետայի թիմը վստահորեն հաղթեց հոլանդական ՊՍՎ-ին (9:3 ընդհանուր հաշվով): Պրեմիեր լիգայի 29 տուրից հետո «Արսենալը» զիջում է «Լիվերպուլին» 12 միավորով:

Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Լոնդոնում, պատասխան խաղը Մադրիդում կկայանա ապրիլի 16-ին։