«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կրկին վնասվածք է ստացել։ 38-ամյա ֆուտբոլիստը նոր էր սկսել վերականգնողական մարզումները, երբ սկսեց անհարմարություն զգալ։ Նոյերը սրունքի մկանի հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դարպասապահը տեսանելի ապագայում չի կարողանա մարզվել։
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը սկզբում վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բայերի» դեմ խաղում խփած գոլը տոնելիս։