«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Այնտրախտի» 22-ամյա հարձակվող Ուգո Էկիտիկուի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը պատրաստ է բաց թողնել ֆրանսիացի ֆուտբոլիստին հաջորդ ամառ, եթե ստանա 80 մլն եվրո առաջարկ։
Նշվում է, որ «կարմիր սատանաները» կապ են հաստատել նաև «Լայպցիգի» հետ՝ հարձակվող Բենջամին Շեշկոյի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։