Լուկա Մոդրիչը նշել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալի» կազմում։

«Ես կցանկանայի ավարտել կարիերաս «Ռեալում», դա ինձ համար երազանք կլիներ։ Դեռ շատ խաղեր կան, և ես պետք է կենտրոնանամ մնացածի վրա։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։

Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։