«Լիվերպուլը» դիտարկում է ամռանը Միլանի «Ինտերի» 33-ամյա կենտրոնական պաշտպան Ստեֆան դե Վրեյի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TuttoJuve-ը։
Աղբյուրի համաձայն, «ներաձուրիները» մեծ հավանականությամբ չեն երկարաձգի պայմանագիրը հոլանդացի խաղացողի հետ, որն ավարտվում է հունիսի 30-ին։ Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել տարեկան մոտ 3,8 միլիոն եվրո աշխատավարձ, եթե ֆուտբոլիստը համաձայնի տեղափոխվել անգլիական ակումբ։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Վրեյը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։