Լի Կանգ Ինը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Հարավային Կորեայի հավաքականի և ՊՍԺ-ի վինգեր Լի Կանգ Ինը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Ըստ ինսայդեր Մատեո Մորետոյի ֆուտբոլիստի գործակալն այս շաբաթ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայում և հանդիպել է Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների հետ։

Լի Կանգի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի գրանդ ակումբները, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրա նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում նաև «Արսենալը», «Նյուքասլը», «Թոթենհեմը» և «Նոթինգհեմ Ֆորեսթը»։