Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն գնահատել է իր ֆիզիկական պատրաստվածությունը։
«Չեմ կարող հստակ ասել, թե որքանով է իմ ֆիզիկական կազմվածքը մոտ իդեալականին։ Բայց կարծում եմ, որ տոկոսը շատ բարձր է։ Ես ինձ լավ եմ զգում, ուրախ եմ ֆուտբոլ խաղալու և թիմին օգնելու համար»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում AS-ը։
26-ամյա Մբապպեն ամռանը միացավ Մադրիդի «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով։ Նա ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
Այս մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։