«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեսթ»

Բրազիլիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Ասթոն Վիլայում»: Այս մասին սհայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Լրագրողի տեղեկություններով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Նոթինգհեմ Ֆորեսթը»։ Միանգամայն հնարավոր է, որ ամառային տրանսֆերային պատուհանում Դուգլասը վերադառնա մառախլապատ Ալբիոն։

Հիշեցնենք, որ «Ծեր սինյորան» բրազիլացուն ձեռք է բերել 2024 թվականի ամռանը 51 միլիոն եվրոյով։