Խուլիան Ալվարեսն առաջին անգամ խոսել է աղմկահարույց 11 մետրանոցի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալի» դեմ պատասխան խաղում նշանակված վիճահարույց 11 մետրանոցը։ Արգենտինացու գոլը չեղարկվեց գնդակին կրկնակի դիպչելու համար։

«Բազմիցս դիտել եմ կրկնությունը: Այս դրվագի տեսանյութն ամենուր կա։ Երկրորդ հպումը չզգացի։ Եթե ​​այնտեղ լիներ, այնքան նվազագույն էր, որ ուղղակի չէր զգացվում։ «Շատ ցավալի է, որ դա տեղի ունեցավ», – մեջբերում է ESPN-ը:

«Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև կայացած երկու խաղերի ընդհանուր հաշիվը 1:1 էր: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները՝ 4:2։