«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Ջոշուա Զիրկզեն հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, 23-ամյա հոլանդացի հարձակվողի ծառայություններով անձամբ հետաքրքրված է նեապոլցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Հաղորդվում է, որ իտալացի մասնագետը կարծում է, որ Զիրկզեն հիանալի տեղավորվում է իր խաղային փիլիսոփայության մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում Զիրկզեն մասնակցել է 44 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 մլն եվրո։