Ջոնաթան Դևիդը կարիերան Անգլիայում շարունակելու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» հետաքրքրված են «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդի տրանսֆերով։

Ինչպես հայտնում է ֆրանսիական le10sport հրատարակությունը, անգլիական ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կպայքարեն 25-ամյա կենտրոնական հարձակվողին ձեռք բերելու համար։

Նշվում է, որ Դևիդի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2024/2025 մրցաշրջանի վերջում, ինչը հնարավորություն է տալիս ամռանը նրա հետ անվճար պայմանագիր կնքել։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում Դևիդը 24 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։