Մադրիդի «Ռեալը» շարունակում է բանակցությունները Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման հարցով։ Այս ֆոնին լուրեր են շրջանառվում, որ բրազիլացի աստղը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Ինչպես հաղորդում է Sport-ը, եթե բանակցություններն անհաջող ընթացք ունենան, «Ռեալը» պատրաստ կլինի դիտարկել 250 միլիոն եվրոյից բարձր առաջարկները։ Եթե Վինիսիուսը հեռանա ակումբից, ապա «սերուցքայինները» կփորձեն ձեռք բերել Ֆլորիան Վիրցին (Բայեր) կամ Նիկո Ուիլյամսին (Ատլետիկ)։
Նշենք, որ 21-ամյա Վիրցի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալի գնահատմամբ կազմում է 140 միլիոն եվրո, իսկ 22-ամյա Ուիլյամսինը՝ 70 միլիոն եվրո։