Հայտնի է՝ կխաղա՞ Ալիսոն Բեքերը «Էվերթոնի» դեմ, թե՞ ոչ

Դարպասապահ Ալիսոն Բեքերը, ով գլխի վնասվածք էր ստացել Բրազիլիայի կազմում, կկարողանա մասնակցել «Լիվերպուլի» հաջորդ խաղին։

Այս մասին իր սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ Ալիսոնը բավարար մարզավիճակում է, սակայն ստիպված կլինի բաց թողնել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Բրազիլիա – Արգենտինա առաջիկա հանդիպումը, որը կկայանա հաջորդ շաբաթ։

«Լիվերպուլը» միանձնյա գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Նրանց հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին սեփական հարկի տակ՝ «Էվերթոնի» հետ: