Give Me Sport․ 21-րդ դարի լավագույն պաշտպանների վարկանիշային աղյուսակը

Give Me Sport պորտալը հրապարակել է 21-րդ դարի լավագույն պաշտպանների վարկանիշային աղյուսակը։

Մադրիդի «Ռեալի» երկարամյա առաջատար Սերխիո Ռամոսը հայտնվել է առաջին տեղում։ 38-ամյա իսպանացի պաշտպանը ներկայումս խաղում է մեքսիկական «Մոնտերեյում»:

Երկրորդ տեղում «Լիվերպուլի» ներկայիս ավագ Վիրջիլ վան Դեյկն էր: Լավագույն եռյակը եզրափակել է «Միլանի» նախկին խաղացող Ալեսանդրո Նեստան։

Չորրորդ տեղում Ֆաբիո Կանավարոն է, ով 2006 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Լավագույն հնգյակը եզրափակում է Ռոբերտո Կառլոսը։ Լավագույն 10-ը լրացնում են Պաոլո Մալդինին, Էշլի Քոուլը, Կառլես Պույոլը, Կաֆուն և Ջոն Թերին: