Ֆրանկ Ռիբերի․ «Ինձանից խլեցին իմ «Ոսկե գնդակը»»

«Բավարիայի» նախկին վինգեր Ֆրանկ Ռիբերին կարծում է, որ 2013 թվականին իրեն անարդարացիորեն չեն հանձնել «Ոսկե գնդակը»։

«Դա կատարյալ տարի էր։ Ես չէի կարող ավելի լավը անել։ Այդ «Ոսկե գնդակը» հավերժ կմնա անարդարություն։ Դեռևս բացատրություն եմ փնտրում։

Ես երբեք չեմ հասկանա, թե ինչու քվեարկության վերջնաժամկետը երկարաձգվեց ավելի քան երկու շաբաթով։ Մեսսին և Ռոնալդուն միշտ հարգանքով են վերաբերվել ինձ։ Նրանք գիտեին, որ ես եմ նվաճելու մրցանակը», – Ռիբերիի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով ֆրանսիացի ֆուտբոլիստը զբաղեցրել է երրորդ տեղը։ Մրցանակը նվաճել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին։