Իտալացի նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին չի ցանկանում համեմատվել Դիեգո Մարադոնայի հետ։
«Չեմ ուզում համեմատվել Մարադոնայի հետ։ Նրա հետ ոչ ոք չի կարող համեմատվել։ Ֆուտբոլի գնդակը՝ Մարադոնան է, մնացած ամեն ինչ երկրորդական է»,- Football Italia-ին ասել է «Ռոմայի» նախկին ավագը։
Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտտին իտալական «Ռոմայում» հանդես է եկել 1992/1993 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։