«Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Ասթոն Վիլան» հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնայի» 25-ամյա հարձակվող Ֆերան Տորեսի նկատմամբ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կցանկանար թիմում պահել իսպանացի ֆուտբոլիստին, սակայն ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել նրան, եթե ստացվի 40 միլիոն եվրոյի առաջարկ։
Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։