Մոլդովայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին հարցրել են ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» խնդիրների մասին։
«Ես հիմա խաղում եմ ազգային հավաքականում և իմաստ չունի մտածել «Մանչեսթեր Սիթիի» մասին։ Կարող եմ միայն ասել, որ պետք է առաջ շարժվել։ Արդարացումներ անելն իմաստ չունի, մենք պետք է գործենք»,- ասել է Հwլանդը լրագրողներին։
«Մանչեսթեր Սիթին» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Խոսեպ Գվարդիոլայի թիմը միայն մեկ միավորով է հետ մնում Չեմպիոնների լիգայի գոտուց։
«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 30-ին Անգլիայի գավաթի «Բորնմութի» դեմ