18-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը, ով քիչ խաղային ժամանակ է ստանում «Ռեալի» կազմում, մտադիր է շարունակել պայքարը թիմում տեղի համար։ Ֆուտբոլիստը չի պատրաստվում հեռանալ «արքայական» ակումբից, հայտնում է AS-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, հեռանկարային հարձակվողը մերժում է կարիերան շարունակելու այլ տարբերակներ։ Նա կենտրոնացած է միայն «Ռեալի» վրա։ 2024/2025 մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է 28 հանդիպման և դարձել վեց գոլի հեղինակ։
Նա խաղադաշտում անցկացրել է ընդամենը 496 րոպե։ Նրա պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը, իսկ շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: