Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է իր թիմակից և ազգային հավաքականի գործընկեր Մայլս Լյուիս-Սքելի մասին։
«Մայլսն անվախ ֆուտբոլիստ է։ Այս տղան ընդամենը 18 տարեկան է։ Ես փորձում եմ աչք պահել նրա վրա: Ես վստահ էի, որ նա լավ հանդես կգա։ Ես տեսնում եմ, որ նա աշխատում է «Արսենալում» և ազգային թիմում մարզումների ժամանակ:
Սա նրա համար միայն սկիզբն է»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Լյուիս-Սքելլին իր դեբյուտային գոլը խփեց երեք առյուծների կազմում 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Անգլիա-Ալբանիա խաղում։ Թոմաս Տուխելի սաները 2-0 հաշվով հաղթանակ տոնեցին։