Սեսկ Ֆաբրեգասը և Կառլո Անչելոտտին հանդիպել են Մադրիդում

Իտալական «Կոմոյի» մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում հանդիպել է մադրիդյան թիմի մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ։

Քննարկվող թեմաներից մեկը 20-ամյա կիսապաշտպան Նիկո Պասի ապագան էր, հայտնում է ABC-ն։ Արգենտինացին «Կոմո» է տեղափոխվել 6,5 միլիոն եվրոյի դիմաց, սակայն «Ռեալին» դեռ պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը:

Ակումբն իրավունք ունի հետ գնել Պասի տրանսֆերը հաջորդ երեք տարիների ընթացքում՝ 2025 թվականին 8 միլիոն եվրոյով, հաջորդ տարի՝ 9 միլիոն եվրոյով և 2027 թվականին՝ 10 միլիոն եվրոյով։

Ֆաբրեգասը ցանկանում է կիսապաշտպանին իր թիմում պահել ևս մեկ տարի։ Նշվում է, որ Անչելոտին դրական է արձագանքել այս տեղեկատվությանը։ «Ինտերը» ևս հետաքրքրված է Պասի ծառայություններով, սակայն ոչ «Ռեալը», ոչ էլ «Կոմոն» չեն ցանկանում, որ այդ տրանսֆերը տեղի ունենա։