«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Պաու Կուբարսիի վնասվածքի վերաբերյալ

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի պաշտպան Պաու Կուբարսիի առողջական վիճակի վերաբերյալ, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականում հանդես գալու ժամանակ։

«Այսօր առավոտյան անցկացված բժշկական թեստերը ցույց են տվել, որ հիմնական թիմի ֆուտբոլիստ Պաու Կուբարսին աջ կոճի առաջային կապանի սալջարդ ունի։ Նա կոնսերվատիվ բուժում կանցնի, և նրա վիճակը կվերագնահատվի 48 ժամից»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

18-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի Հոլանդիայի հետ առաջին խաղի (2-2) 41-րդ րոպեին։

Ավելի վաղ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) իր պաշտոնական կայքում հայտնել էր, որ պաշտպան Պաու Կուբարսին հեռանում է Իսպանիայի հավաքականից և վերադառնում Բարսելոնա։