«Բարսելոնան» որոշում է կայացրել Մարկ-Անդրե տեր Շտեգենի վերաբերյալ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ ժամանակներս չի հեռանա թիմից։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն դարպասապահին համարում է անձեռնմխելի ֆուտբոլիստ։

«Բարսելոնայում» ոչ ոք չի կասկածում, որ Տեր Շտեգենը վնասվածքից հետո կվերադառնա ամենաբարձր մակարդակի։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ հանդիպում, բաց է թողել յոթ գոլ և մեկ անգամ անառիկ պահել դարպասը։ Այս պահին ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել ծանր վնասվածքից։