«Բարսելոնան» տարաձայնություններ ունի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ

«Բարսելոնան» անհամաձայնություն ունի Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Ինչպես հայտնում է AS-ը կատալոնացիները ցանկանում են, որ պաշտպան Պաու Կուբարսին աջ կոճի վնասվածք ստանալուց հետո վերադառնա ակումբ։ Միաժամանակ ֆեդերացիան կարծում է, որ վնասվածքը լուրջ չէ, ուստի ֆուտբոլիստը կարող է մասնակցել կիրակի օրը կայանալիք Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի՝ Հոլանդիայի դեմ պատասխան հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Հոլանդիայի հետ արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց 2:2 հաշվով: Պատասխան հանդիպումը մարտի 23-ին կկայանա «Մեստալյա» մարզադաշտում։ Բարսելոնան Իսպանիայի Լա Լիգայի առաջատարն է։