Աուրելիեն Չուամենի․ «Նա «Ռեալի» և ընդհանրապես ֆուտբոլի լեգենդն է»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին խոսել է իր թիմակից Լուկա Մոդրիչի մասին։

«Լուկա Մոդրիչը «Ռեալի» և ընդհանրապես ֆուտբոլի լեգենդն է։ Ինձ համար հաճելի և պատիվ է վայելել Մոդրիչի հետ յուրաքանչյուր վայրկյանը խաղադաշտում և դրանից դուրս, քանի որ նա հիանալի մարդ է», – Չուամենիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Այս մրցաշրջանում 39-ամյա Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։