«Արսենալը» ևս մեկ կորուստ ունի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղից առաջ

Պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին հիանալի մրցաշրջան է անցկացնում Լոնդոնի «Արսենալում», սակայն 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հինգշաբթի օրը Իտալիայի Ազգերի լիգայի Գերմանիայի դեմ խաղում։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, Կալաֆիորիին ապաքինվելու համար անհրաժեշտ է երկու-երեք շաբաթ։ Այսպիսով, Կալաֆիորին ռիսկի է դիմում բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը Մադրիդի «Ռեալի» դեմ:

Թիմերը Լոնդոնում կխաղան ապրիլի 8-ին։ 2024/2025 մրցաշրջանում Կալաֆիորին «Արսենալի» կազմում անցկացրել է 26 պաշտոնական հանդիպում։ Դրանցում իտալացի պաշտպանը երեք գոլ է խփել և երկու գոլային փոխանցում կատարել թիմակիցներին։