«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը լուրջ ջանքեր է գործադրել պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:
Սակայն 26-ամյա ֆուտբոլիստը մերժել է այն ակումբի առաջարկը, որտեղ հանդես է գալիս։ Տրենտը պատրաստվում է այս ամառ փորձել «Ռեալի» մարզաշապիկը: Ինչպես հաղորդում է CaughtOffside-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, մադրիդյան ակումբը 99%-ով կատարել է Ալեքսանդր-Առնոլդի գործարքը։
Մադրիդի «Ռեալը», ամենայն հավանականությամբ, անվճար ձեռք կբերի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Վերջին տարիներին մադրիդցիները մի քանի անգամ կարողացել են անվճար տրանսֆերներով ձեռք բերել աստղային խաղացողների։