Անգլիական գրանդներից ևս մեկը միացավ Նիկո Ուիլյամսի համար պայքարին

Իսպանիայի և Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը հնարավորություն ունի Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբում հանդես գալու: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Լրագրողների տեղեկություններով՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիների ղեկավարությունը պատրաստ է ամեն ինչ անել այս տրանսֆերի համար։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Ուիլյամսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Այս մրցաշրջանում Նիկոն մասնակցել է Իսպանիայի առաջնության 24 հանդիպման, խփել չորս գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո։