Ադեմոլա Լուկմանը ցանկանում է տեղափոխվել իսպանական գրանդ

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը ցանկանում է հեռանալ իտալական ակումբից և տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի, եթե նիգերիացի ֆուտբոլիստը չսպասի «Ատալանտայի» հետ պայմանագրի ավարտին, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը, ապա նա կարող է հեռանալ իտալական թիմից մոտ 30 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Լուկմանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։