📷 Էրլինգ Հոլանդը շքեղ մեքենա է գնել

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը նոր սպորտային մեքենա է ձեռք բերել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ռմբարկուն ձեռք է բերել Bugatti Tourbillon, որի համար վճարել է 4,7 մլն եվրո։

Նշվում է, որ աշխարհում կա ընդամենը 250 նմանատիպ ավտոմեքենա, որոնք արտադրվել են 2024 թվականին։

Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 29 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։