Հոլանդիայի հավաքականի և «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Գերմանական կողմն իր հերթին պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա համար առաջարկեն մոտ 80 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։